Արտաքին 3 տարի առաջ - 13:30 10-07-2023

Աֆղանստանի քաղաքացին ծրագրում էր Բաքվում ահաբեկչություն իրականացնել, նա ձերբակալվել է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանում Աֆղանստանի քաղաքացի է ձերբակալվել, ով այդ երկրի տարածքում պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։

Հաղորդվում է, որ Աֆղանստանի քաղաքացի Ֆավզան Մուսա Խանը՝ ծնված 1990 թվականին, այլ անձանց հետ համաձայնությամբ, Ադրբեջանի տարածքում հասարակական կայունությունը խաթարելու, բնակչության շրջանում խուճապ առաջացնելով նպատակով, ծրագրել է ահաբեկչություն իրականացնել:

Վերջինս Ադրբեջան է ժամանել երրորդ երկրից՝ Բաքվում գտնվելու ընթացքում հանցավոր գործողություններ կատարելու մտադրությամբ: Նա հսկողություն է իրականացրել Ադրբեջանում արտասահմանյան երկրներից մեկի դեսպանատան շենքի մոտ։ Աֆղանստանի քաղաքացին զենքի և պայթուցիկ նյութերի ձեռքբերման, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ստանալու համար կապեր է հաստատել որոշ անձանց հետ։

Ֆավզան Մուսա Խանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հոդվածով։ Ձերբակալվածի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշվում է, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել երկրի ազգային անվտանգության և պետական շահերի դեմ ուղղված ահաբեկչական և հետախուզական-դիվերսիոն գործողությունների դեմ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող