Ներքին Խոսք 3 տարի առաջ - 11:41 09-07-2023

Խոսակցություններ կան, որ հուլիսի 12-ին ճանապարհը բացվելու է. Արցախի բնակիչ

«Մոտ 5 ամսվա դադարից հետո երեկ երեկոյան Արցախում գազամատակարարումը վերականգնվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց շուրջ 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Ստեփանակերտի բնակիչներից մեկը:

«Շատ քիչ են բացել գազը, առայժմ միայն գազալցակայաններում է առկա, մարդիկ կարողանում են մեքենաները լիցքավորել: Տներում, բնակարաններում դեռ գազ չունենք, բայց հույս ունենք, որ առաջիկայում դա էլ կլինի»,- ասաց արցախցի կինը:

Նրա խոսքով՝ երեկվանից Ստեփանակերտում լուրեր են շրջանառվում, թե մի քանի օրից Բերձորի ճանապարը բացվելու է. «Չգիտենք՝ ինչ է կատարվում, բայց ոնց որ զարգացումներ կան... Խոսակցություններ կան, որ հուլիսի 12-ին ճանապարհը բացվելու է:

Մարդիկ անհամբեր սպասում են, մնում է, որ սա հերթական փուչիկը չլինի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան