Ներքին 3 տարի առաջ - 18:20 08-07-2023

73-ամյա կինը տարադրամի փոխանակման կետից գողացել է օտարերկրյա քաղաքացու դրամապանակը

Հուլիսի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տարադրամի փոխանակման կետից գողացել են օտարերկրյա քաղաքացի իր ընկերոջ դրամապանակը, որի մեջ եղել է 2200 դոլար:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ի առավոտյան Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 73-ամյա մի կին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը, որի մեջ եղել է 760 դոլար:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

73-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»