Արտաքին 3 տարի առաջ - 19:15 08-07-2023

Պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինայում զոհվել է 494 երեխա. Ուկրաինայի գլխավոր դատախազություն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում մահացել է 494 երեխա, ավելի քան 1051-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը՝ հղում անելով անչափահասների հարցով դատախազների պաշտոնական վիճակագրությանը։

Հաղորդվում է, որ ամենից շատ երեխաներ տուժել են հետևյալ մարզերում. Դոնեցկում՝ 472, Խարկովում՝ 297, Կիևում՝ 129, Խերսոնում՝ 115, Զապորոժյեում՝ 91, Նիկոլայևում՝ 89, Դնեպրոպետրովսկում՝ 83, Չեռնիգովում՝ 71, Լուգանում՝ 67։

Դատախազությունից հայտնում են, որ հրապարակված տվյալները վերջնական չե , խոսքը միայն նրանց մասին է, ում անունները հաստատվել են։ Մի շարք շրջաններում, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, ինչպես նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում այժմ հնարավոր չէ հաշվարկ իրականացնել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 500 օր շարունակվող պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 500 երեխա։ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ից զոհված խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազարը։

ՄԱԿ-ը նաև պարզաբանում է, որ բերված թվերը պատերազմի փաստագրված և հաստատված զոհերն են, իրականում կան շատ ավելի շատ զոհեր և վիրավորներ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող