Արտաքին 3 տարի առաջ - 14:00 08-07-2023

Միգուցե մահամերձ պապիկը որոշել է մարդկության կեսն իր հետ տանել այն աշխարհ. Մեդվեդև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինային կասետային ռումբերի տրամադրումը նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևը գրել է իր տելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով ԱՄՆ ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու որոշումը։

Մեդվեդևը կարծում է, որ ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը ցանկանում է «գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն»։

«Այժմ նա, սպառելով բոլոր ռեսուրսները, կասետային ռումբեր է խոստանում ու ՆԱՏՕ-ի հեռանկարով նշան է անում Կիևում նեոնացիստներին, որի իրագործումը նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ։

«Միգուցե անառողջ երևակայություններով տարված մահամերձ պապիկը պարզապես որոշել է գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն ու մարդկության կեսն իր հետ տանելով այն աշխարհ»,- նշել է Մեդվեդևը։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան