Ներքին 3 տարի առաջ - 16:49 08-07-2023

ԲՏԱ նախարարն ընդունել է «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 6-ին ընդունել է «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Վայլդբերրիզ» ընկերության համագործակցության հնարավորությունների ընդլայնումն ու գործնական քայլերի կարևորությունը:

«Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերության գործունեության ծավալները Հայաստանում էականորեն աճել են և զարգանում են դինամիկ դրական տեմպերով:

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ ապրանքների տեսակավորման նոր կենտրոնի նախագծին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորություններն ու հայ արտադրողների ավելի մեծ շուկաներ մուտք գործելու հնարավորությունը:

«Վայլդբերիզ» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել նոր մակարդակի բարձրացնել «Վայլդբերրիզ»-ի և «ՀայՓոստ»-ի հետ հարաբերությունները՝ լոգիստիկայի բարելավման, տեսակավորման նոր կետեր ստեղծելու և հայաստանյան ձեռնարկատերերի հետ աշխատանքն ակտիվացնելու նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել առանձին հանդիպում «ՀայՓոստ»-ի և «Վայլդբերրիզ»-ի միջև՝ բարձրացված հարցերն աշխատանքային կարգով քննարկելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում