Ներքին 3 տարի առաջ - 12:49 08-07-2023

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ քննարկում շրջակա միջավայրի նախարարությունում

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում երեկ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առնձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից։

Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը, առկա է տեղեկատվության ահռելի պաշար, որը արդեն թույլ կտա լուծումների ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Նախարարն իր խոսքում հստակ ընդգծել է, որ նախարարության համար անընդունելի է կենսաբազմազանությանը վնասող ցանկացած լուծում։

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, խոսելով գորշ արջերի հարձակումների արեալներից, նշել է, որ հատկապես Վայոց ձորի մի քանի համայնքներում պարբերաբար նկատվում է նույն առանձնյակը, և որ լուծումների միջոցառումներում հատկապես այդ դեպքերը պետք է առաջնային դիտարկվեն։

Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որն առաջիկայում հանդես կգա լուծումների կոնկրետ առաջարկներով։

Նախարար Հակոբ Սիմիդյանը պատրաստակամություն է հայտնել այցելել համայնքներ և հարձակումների արդյունքում վնասների, պաշտպանական միջոցների և կենդանիների հետ համակեցության խնդիրների շուրջ զրուցել բնակիչների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան