Արտաքին 3 տարի առաջ - 19:00 07-07-2023

ՆԱՏՕ-ին Ուկրաինան պետք է ոչ պակաս, քան Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ին. Կուլեբա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է հստակ նշեն այն ժամկետը, որում պատրաստ կլինեն ընդունել Կիևին դաշինքի կազմում: Այս մասին Կուլեբան նշել է Ամերիկյան Foreign Policy հրատարակության համար նախատեսված «ՆԱՏՕ-ի հաջորդ տասնամյակը» հոդվածում։

Կուլեբան ընդգծել է, որ եթե ՆԱՏՕ-ի ղեկավարները դեռ պատրաստ չեն հրավերի մասին հայտարարել Վիլնյուսում, նրանք պետք է հստակ նշեն, թե երբ պատրաստ կլինեն:

«Անդամակցությունն ունի պաշտոնական պահանջներ, բայց հրավերը՝ ոչ: Պահանջվում է միայն ռազմավարական հեռատեսություն ու քաղաքական կամք»,- կարծում է նա:

Կուլեբան միևնույն ժամանակ հորդորել է ՆԱՏՕ-ին ճանաչել «երեք ակնհայտ ճշմարտություն»։
«Նախ, ՆԱՏՕ-ին Ուկրաինան պետք է ոչ պակաս, քան Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ին։ Երկրորդ, Կիևը Եվրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն է: Եվ երրորդ, Ուկրաինան պետք է ստանա դաշինքի հրավեր հիմա և դառնա դրա անդամ, երբ դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները լինեն»,-եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող