Մշակույթ 3 տարի առաջ - 20:16 07-07-2023

Մեր հաջորդ սերունդները անտարակույս ավելի երջանիկ կըլլան, քան մենք․ Երուխանի ծննդյան օրն է

1870 թ․ հենց այս օրն է Պոլսի Խասգյուղ թաղամասում ծնվել արևմտահայ գրող, հրապարակախոս, մանկավարժ Երուխանը։ Թեև ողբերգական էր նրա վախճանը, բայց անսահման լուսավոր էր նրա միտքը, ստեղծագործությունը՝ լի իր ցեղի հերոսական զոհաբերության ու փառովոր անցյալի պատկերներով։

Երուխանն անսահման լավատես մարդ էր, սակայն իր լավատեսության մեջ նա երբեք չէր կորցնում իրականությունը տեսնելու և ճանաչելու, սառը դատելու կարողությունը։ Նա վստահ էր, որ պիտի գա «հանուր կյանքի արշալույսը վառ հագած»։

1913 թ․ամռանը Խարբերդում մեծ շուքով նշվում էր հայոց գրերի գյուտի 1500 և հայ տպագրության գյուտի 400-ամյակները։ Այն բացվեց Երուխանի ոգեշունչ խոսքով․ «․․․․ Մեր հաջորդ սերունդները անտարակույս ավելի երջանիկ, քան մենք, զմայլանքով պիտի խոնարհին այս գերազանցորեն շքեղ ու սրտաշարժ եղանակին առջև, որով ներկա սերունդը իր ծովածավալ տառապանքներուն և անհնարին արհավիրքներու մեջ կրցավ փառքի ամենաբարձր գահուն վրա բազմացնել զանոնք․ Սահակն ու Մեսրոպը։ Այն ցողը, որ իր անցյալ փառքերը տոնելու և սրբացնելու եղանակը գիտե, որ գիտե մտքին ու գրին տալ բարձրագույն դերը, որուն անոնք կոչված են, այն ցեղը դրապես կապացուցանե, թե ինքը հզոր ու գեղեցիկ իդեալներու կձգտի»։՝

Երուխանն ակտիվորեն ուսումնասիրում էր գավառի կյանքը՝ թղթակցելով մամուլին։ Նա լավ էր տեսնում այն կուտակված ամպերը, որոնք վաղ թե ուշ պայթելու էին իր ժողովրդի գլխին։ Նա հոգեկան խոր տագնապեր էր ապրում։ Դեռևս 1914 թ․ հունվարի 29-ի նամակում գրում էր․ «․․․․ամեն բան մազի վրա է։ Անցյալ օրը տեղվույս նախնական դատարանին դատավորը․․․ հայտարարեց հայերու, որ եթե ընտրությանց չմասնակցին, ահռելի կերպով պիտի ջարդեն հայերը, ինչպես ըրին Ադանա։ Եվ այդ իթթիհատական սրիկան դատավոր է․ մնացածը դատե»։

Երուխանն էլ չխուսափեց աղետից․ 1915 թ․ մայիսի 1-ին նա ձերբակալվեց։ Նրան ու իր մի քանի գրչընկերների անասելի տանջանքների ենթարկելուց հետո տարան Դևե Բոյնի և գլխատեցին կացնով ու մանգաղով։

Մտավորականը նախատակվեց՝ 45 տարին դեռ չբոլորած։ Ցավոք, Երուխանը չհասցրեց կերտել իր ստեղծագործության հերոսական կերպարին, բայց նա ինքը «վճռական ու վերջնական երջանկությանը նվիրված» հերոսական կերպարն էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի