Ներքին 3 տարի առաջ - 18:39 07-07-2023

Քննարկվել են ՎԶԵԲ-ի աջակցությամբ ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը:

Այցի նպատակն էր ներկայացնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային գործող տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին իր պաշտոնավարման ընթացքում հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար:

Շնորհավորելով Ալկիս Բրիենիոս Դրակինոսին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը մաղթել է արգասաբեր գործունեություն, որը, վստահաբար, կնպաստի Հայաստան-ՎԶԵԲ գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Ալկիս Բրիենիոս Դրակինոսը ՎԶԵԲ երևանյան գրասենյակի առաջին ղեկավարն է և պաշտոնավարել է 1999-2000 թթ.:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի աջակցությամբ ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հաջորդ տարի Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպչական աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան