Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:43 07-07-2023

Կարմրուկի հետքերով. Փաշինյանի կառավարությունը ոչնչացնում է տասնամյակների ձեռքբերումը

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կարմրուկի 13 դեպք ենք գրանցել։ Տարբեր ժամանակներում բռնկումները շարունակվում են, սակայն փոքր ծավալներով։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով նման եղանակային պայմաններում համաճարակի հնարավոր բռնկումից, ասաց, որ եղանակային պայմանները տվյալ դեպքում էական չեն։ «Սա ընթացիկ բռնկում է, մենք չենք կարող համարել, որ այն մարել էր նորից ակտիվացել է։ Այն ընթանում է և ընթանում է հիմնականում չպատվաստվածների շրջանում»,- ասաց համաճարակաբանը։

Մասնագետի խոսքով այստեղ եղող խնդիրը, որը մտահոգիչ է, լրիվ այլ է։ «Հայաստանը հասել էր էլիմինացիայի, այսինքն՝ մենք կարմրուկի տեղային փոխանցում Հայաստանի ներսում չունեինք, մենք ունեինք ընդամենը բերովի դեպքեր։ Եթե այս տեղական փոխանցման միտումը շարունակվի 12 ամսվա ընթացքում մեն կկորցնենք այդ էլիմինացիայի ստատուսը։

Այսինքն՝ այն ձեռքբերումը, որ մենք տարիներով զանգվածային պատրաստումների արդյունքում ունեինք, կկորցնեինք, ինչը նոր աշխատանքի տեղիք է տալու՝ ավելի ուժեղացնել հսկողությունը, ավելի մեծացնել պատվաստումային ընդգրկվածությունը, սա է խնդիրը, հնարավորինս շուտ պետք է բռնկումը կանգնեցնել, իսկ դրան կարելի է հասնել միայն պատվաստումով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան