Ներքին Միտք 3 տարի առաջ - 13:55 07-07-2023

Կառավարական շները վայելում են հայրենիքը պաշտպանող զինվորների զրկանքների համար

Այն օրը, երբ Սումգայիթի դատարանում հրապարակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից, մարտական դիրքերին սնունդ հասցնող առևանգված երկու հայ զինծառայողներին 11 տարի և 6 ամիս դատապարտելու դատավճիռը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակում ամսեկան 120.000 դոլարով պահպանվող կառավարական իրենց դղյակի ջրավազաններից, որտեղ իրենց հինգ շներից մեկը զովանում է ջրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Բացառիկ ցինիզմը չի ընդհատվում

Այն օրը, երբ Սումգայիթի դատարանում հրապարակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից, մարտական դիրքերին սնունդ հասցնող առևանգված երկու հայ զինծառայողներին 11 տարի և 6 ամիս դատապարտելու դատավճիռը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակում ամսեկան 120.000 դոլարով պահպանվող կառավարական իրենց դղյակի ջրավազաններից, որտեղ իրենց հինգ շներից մեկը զովանում է ջրում։



Երկու օր առաջ էլ գերեվարված զինծառայողների զորամիավորման հրամանատարը, Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, որպես խրախուսանք, ստացել է գեներալ-մայորի, իսկ նրա ղեկավար ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ։

Կառավարական շները վայելում են հայրենիքը պաշտպանող զինվորների զրկանքների համար»։

Հիշեցնենք, որ այսօր Սումգայիթի դատարանը առևանգված հայ զինծառայողներին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։