Ներքին 3 տարի առաջ - 19:30 06-07-2023

Բահրեյնի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության նորանշանակ դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք․ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Ալ-Բելուշիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի և արաբական աշխարհի կապերը դարավոր պատմություն ունեն: Այդ համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթամշակութային և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայումը։
Հանդիպմանը Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առկա խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով