Ներքին 3 տարի առաջ - 12:15 06-07-2023

Ստիպված եք լինելու մերժել 50 հազար ՀՀ քաղաքացու առաջարկ, խառնվել եք իրար․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը այսօր ՀայաՔվեի վերաբերյալ ևս մեկ հարցի է պատասխանել։
Ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հերթական մանիպուլյատիվ հարցադրումը (քպ-ականների կողմից) ՀայաՔվեի վերաբերյալ.

ՀԱՐՑ.
Դրա էղածն ի՞նչ ա, որ ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաներին չեք ասել բերեն էդ նախագիծն ու ընկել եք 50 հազար ստորագրություն եք հավաքում:

ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ Սահամանդրության համաձայն` օրենսդրական նախաձեռնության իրավունք ունենք պատգամավորները (ֆրակցիաները), կառավարությունը և ժողովուրդն անմիջականորեն` քաղաքացիական նախաձեռնության միջոցով (այն ինչ անում ենք մենք): Այսինքն` քաղաքացիները հանդիսանում են օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող ԻՆՔՆՈւՐՈւՅՆ սուբյեկտ:

Հետևաբար.
Ա/ մենք իրացնում ենք Սահմանադրությամբ վերապահված մեր ուղիղ իշխանությունը,

Բ/ ընդդիմության նախագծերը բոլորը մերժում եք, հիմա ստիպված եք լինելու մերժել 50 հազար ՀՀ քաղաքացու առաջարկ (ինչից էլ հենց խառնվել եք իրար),

Գ/ եթե դրա եղածը մի բան չի, ապա ո՞վ է ձեռքներդ բռնել, ինքներդ առաջարկեք ու ընդունեք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով