Սպորտ 3 տարի առաջ - 21:28 05-07-2023

ՀՖՖ-ն չի կարողանում կազմակերպել տոմսերի առցանց վաճառքը

Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան - Խորվաթիա հանդիպման մեկնարկից մոտ 2 ամիս առաջ ՀՖՖ-ն որոշեց սկսել հանդիպման տոմսերի առնցանց վաճառքը։

Տոմսերի պաշտոնական կայքը վաճառքի մեկնարկից րոպեներ անց դուրս եկավ շարքից և արդեն 2 օր է՝ հասանելի չէ երկրպագուների համար։

«Հարգելի երկրպագուներ, ինտերնետային կապի խափանում։ Կայքը շուտով հասանելի կդառնա», գրված է կայքում։ Թերևս առանց մեկնաբանության։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն որերորդ դեպքն է՝ տապալում է տոմսերի առցանց վաճառքը։ Հարկ է ընդգծել, որ հատկապես առցանց վաճառքը մեծ կարևորություն ունի։ Այնպիսի կարևորության խաղերում, որոնցից մեկը Խորվաթիայի ընտրանու դեմ հանդիպումն է, տոմսերը սպառվում են հենց առցանց վաճառքի ընթացքում։

Առաջին դեպքը չէ, որ ՀՖՖ-ն դառնում է երկրպագուների հիասթափության պատճառ։ Այս անգամ տոմսերի վաճառքը սկսվեց նախատեսվածից շուտ։ ՀՖՖ-ն ցանկանում էր անել լավ բան, սակայն ստացվեց՝ ինչպես միշտ․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան