Արտաքին 3 տարի առաջ - 15:45 05-07-2023

Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել են հայ-ադրբեջանական կարգավորմանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ալիևը շնորհավորել է Ֆիդանին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վերջինիս հաջողություն մաղթելով իր հետագա գործունեության մեջ։ Նա միևնույն Թուրքիայում կայացած համապետական ընտրություններից հետո Էրդողանի այցն Ադրբեջան գնահատել է որպես երկու երկրների եղբայրական և դաշնակցային հարաբերությունների օրինակ։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Հաքան Ֆիդանը նշել է, որ ինչպես նախկին պաշտոններում, այնպես էլ՝ որպես արտաքին գործերի նախարար, մշտապես առաջնորդվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունների զարգացմամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Չմիավորման շարժման համակարգող խորհրդի նախարարների հանդիպմանը Թուրքիային հրավիրելու համար։

Թուրքիայի արտգործնախարարը միևնույն ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ Չմիավորման շարժման կազմակերպությունում հաջող նախագահության կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս կերպ Ադրբեջանը շատ կարևոր գործընթաց է իրականացնում։ Ալիևն իր հերթին Ֆիդանին տեղեկացրել է շարժման ինստիտուցիոնալացման ուղղությամբ Ադրբեջանի նախագահության ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաև նախագահության գործընթացի մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացների մասին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող