Ներքին 3 տարի առաջ - 23:47 04-07-2023

ՔՊ-ն պարտությունից հետո ճնշումներ և խոչընդոտներ է փորձում ստեղծել համայնքների համար. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր անդամ Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ալավերդի քաղաքում կառավարումը ստանձնելուց հետո մարզային մակարդակով իշխանությունը փորձում է ամեն կերպ խոչընդոտել կուսակցության աշխատանքները։

«Վերջերս օրենքի խախտումով ստուգումներ են նախաձեռնել համայնքում և փորձում են ինչ-որ չարաշահումներ գտնել։ Բնական է, որևէ լուրջ խնդիրներ չկան, առավել ևս, որ նույնիսկ օրենքին չեն տիրապետում։ Փաստացի ստուգում են իրականացնում համայնքի գործունեություններում, որի ղեկավարումը ամենևին էլ մենք չենք ստանձնել, և իրենց թիմակիցներն են եղել այդ համայնքների ղեկավար»,-ասաց Առաքելյանը։

Մեսրոպ Առաքելյանը ասաց, որ այս ամենը զարմանալի չէ, քանի որ շատ անգամներ են ականատես եղել, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր համայնքներում պարտություն է կրում և պարտությունից հետո փորձում է ինչ-որ կերպ ճնշումներ և խոչընդոտներ ստեղծել համայնքի զարգացման համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի