Ներքին 3 տարի առաջ - 16:16 04-07-2023

Գլխավոր դատախազը մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին Եկատերինբուրգում մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստին և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերն ու դրանք հաղթահարելու ուղիները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

«Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Ասխաթ Ժումագալին և Տաջիկստանի Հանրապետության Ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլայմոն Սուլթոնզոդան:
Աննա Վարդապետյանը, նախքան ելույթին անցնելը, շնորհավորել է ռուս գործընկերոջը՝ Իգոր Կրասնովին, Խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նիստի արդյունքները կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարում դատախազական արձագանքման մեխանիզմների արդյունավետ կիրառման զարգացմանը։

ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձ է կատարել նախորդ ժամանակահատվածում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ձեռնարկած միջոցառումներին և ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է մի շարք միջազգային կառույցների կողմից Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կատարած աշխատանքներում առաջընթացի արձանագրումը:

Աննա Վարդապետյանը գործընկերներին է ներկայացրել 2019 թվականից հետո Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները։

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև շահերի բախման ինստիտուտի բարեփոխումներին, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, պաշտոնատար անձանց և քաղաքացիական ծառայողների կողմից ստացված նվերների գրանցման պարտավորությանը, ազդարարման համակարգի բարելավմանը, Հակակոռուպցիոն հաղորդակցության գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանն ունի կամք և վճռականություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքներ գրանցելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի