Արտաքին 3 տարի առաջ - 22:00 03-07-2023

Հացահատիկային համաձայնագիրը պատերազմին վերջ տալու անգնահատելի հնարավորություն էր. Էրդողան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու անգնահատելի հնարավորություն էր։

Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է իր գլխավորած նախագահական կաբինետի նիստից հետո ունեցած ելույթում։

Էրդողանը շեշտել է, որ եթե այս հնարավորությունն օգտագործվեր, ապա այժմ մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր չէին լինի։ Նրա խոսքով՝ ներկայումս ռուս-ուկրաինական պատերազմը շարունակել ցանկացող ուժերը նույնպես արշավ են սկսել Թուրքիայի դեմ։

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ իր երկիրը կշարունակի երկխոսությունը երկու կողմերի հետ՝ պահպանելով հավասարակշռված քաղաքականություն այս պատերազմի վերաբերյալ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող