Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 20:17 03-07-2023

Գյումրիում տեղի է ունեցել Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի շնորհանդեսը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Շիրվանյան երիտասարդական կենտրոնի դահլիճում Համազգայինի 95- ամյակի շրջանակներում կազմակերպել է Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» ստեղծագործության վերջին՝ ամբողջական տպագրությամբ գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը տասնյակ հյուրերի կողքին ներկա էին գրողի հարազատները, ընկերներն ու պարզապես նրանք, ովքեր գեթ մեկ անգամ շփվել էին գրողի հետ։

Տոնական միջոցառման բացումն ազդարարեց սոպրանո Լեոնորան՝ Կոմիտասի «Կռունկ» երգով։

Ողջույնի խոսքով հանդես եկան Համազգայինի կենտրոնական վարչության անդամ, Հայաստանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը, Երևանի գրասենյակի պատասխանատու Ռուզան Առաքելյանը, գրքի կազմող-հրատարակիչ, Արմենուհի Դավոյանը։



«Ռեքվիեմ» պոեմի մասին գրականագիտական վերլուծական խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանը։ Գրքին անդրադարձան Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծուհիներ Ռոզա Հովհաննիսյանը, Լուսինե Աղաջանյանը, գրող-ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինյանը, բանասեր Լուսինե Գինոսյանը։

Ռազմիկ Դավոյանն այն անհատականություններից է, ում ջանքերով Համազգային հայ կրթական և մշակութային միությունը արմատներ գցեց նաև Հայաստանի սահմաններից ներս և շուրջ 30 տարի ոչ միայն գործուն դերակատարություն ունեցավ, այլև ընդլայնեց աշխարհագրությունը՝ հասնելով Գյումրի։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով