Արտաքին 3 տարի առաջ - 16:30 03-07-2023

Ադրբեջանը կարևորում է Բելառուսի հետ համագործակցության զարգացումը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այդ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Ալիևը շեշտել է, որ երկու երկներին կապում են բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության ավանդական սերտ հարաբերությունները։

«Այս տարի մենք նշեցինք՝ Ադրբեջանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ուրախալի է, որ կարճ ժամանակահատվածում պատմական չափանիշներով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել և ավելացնել ընդհանուր անցյալի դրական արդյունքները, այլև հասնել փոխգործակցության որակապես նոր մակարդակի»,- ասվում է ուղերձում։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ իր երկիրը կարևորում է Բելառուսի հետ համագործակցության զարգացումը՝ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Նա համոզմունք է հայտնել, որ իրենց ամատեղ ջանքերը կշարունակեն ուղղված լինել՝ Ադրբեջանի և Բելառուսի միջև ավանդական բարեկամական կապերի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը` ի շահ երկու երկրների ժողովուրդների։

«Այս նշանակալից օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի Հանրապետությանը՝ բարօրություն և զարգացում»,- եզրափակել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի