Արտաքին 3 տարի առաջ - 15:45 03-07-2023

Իրանի արտգործնախարարը Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին առաջին անգամ կայցելի Բաքու

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը կայցելի Բաքու, որտեղ կմասնակցի Չմիավորման շարժման գագաթաժողովին։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ գագաթաժողովը Թեհրանի համար կարևոր նշանակություն ունի, և երկրի ԱԳ նախարարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի դրան։ Նա հայտնել է, որ Աբդոլլահյանը Բաքու է մեկնում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հրավերով։

Քանաանին հավելել է, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների մթնոլորտը դրական է այն դիվանագիտական ​​քայլերից հետո, որոնք ձեռնարկվել են։

Հաղորդվում է, որ Բաքվում կկայանա նաև Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Հատկանշական է, որ սա Իրանի գլխավոր դիվանագետի առաջին այցն է Բաքու՝ Իրանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության մեկնարկից հետո։

Նշենք, որ Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որը ձևավորվել է Սառը պատերազմի տարիներին՝ որպես պատասխան մեծ տերությունների, որին անդամակցել են հատկապես նորանկախ և զարգացող երկրները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես միացավ այս շարժմանը 1979 թվականի հունիսի 8-ին՝ Հարավարևելյան Ասիայի պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հայտարարությունից հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»