Ներքին 3 տարի առաջ - 14:37 03-07-2023

Վահագն Խաչատուրյանն ու Իրանի դեսպանն ընդգծել են Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման կարևորությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ջանքերի ներդրման համար: Այնպես ստացվեց, որ Ձեր աշխատանքային գործունեության փուլում Դուք Հայաստանում եք եղել մեր նորանկախ պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում և մենք զգացել ենք և՛ Ձեր, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը: Դուք ևս հասկանում եք, թե ինչ է նշանակում աջակցությունն այն երկրների համար, որոնք այդ ժամանակաշրջանում օգնության, աջակցության կարիք ունեն:

Վստահ եմ, որ Ձեր հետագա գործունեության ընթացքում կշարունակեք անել հնարավորը՝ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար»,- նշել է նախագահը և հաջողություններ մաղթել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում։

Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և նշել. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները գալիս են խոր անցյալից և, անշուշտ, բոլոր ոլորտներում այսօր բարձր մակարդակ ունենք գրանցած: Կատարված աշխատանքը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա: Հուսով եմ՝ ապագայում ևս մենք ականատես կլինենք այդ հարաբերությունների առավել զարգացմանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, բնապահպանության, ենթակառուցվածքների, ոլորտներում ներկայումս առկա սերտ համագործակցությանն ու նշված ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Առանձնահատուկ շեշտվել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ փոխգործակցության առավել սերտացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Երկուստեք ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման և տարածաշրջանի երկրների համար վերջինիս նշանակության կարևորությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով