Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:03 03-07-2023

ԲԴԽ-ն դադարեցրեց Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները

ԲԴԽ-ն իր այսօրվա՝ հուլիսի 3-ի նիստում հրպարակեց իր վճիռը մի քանի դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Մասնավորապես, ԲԴԽ-ն դադարեցրեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:

Որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ հայտարարելով.

«ԲԴԽ-ն քննելով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը, սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց.

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել՝ հաշվի առնելով, որ վերջինիս լիազորություններն արդեն իսկ դադարած են:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահաման պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորություններն էական կարգապահական հիմքով դադարեցնել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Միաժամանակ ԲԴԽ անդամ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք»:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ էր հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի, որը ազատման դիմում գրեց ու հեռացավ համակարգից չսպասելով ԲԴԽ-ի որոշմանը և Դավիթ Հարությունյանի նկատմամբ։

Նշենք, որ ԲԴԽ-ն դադարեցրեց նաև Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»