Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 20:32 02-07-2023

Գյումրին պատրաստվում է Համահայկական խաղերին, որը կկայանա օգոստոսի 5-ին

Oragir.News-ի փոխանցմամբ՝ Համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Գյումրիում՝ օգոստոսի 5-ին։

Գյումրին արդեն նախապատրաստվում է, և միջոցառման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 13 միլիոն դրամ, որից 8 միլիոնը կծախսվի համազգեստների, 5 միլիոնն էլ մարզիկների ու մարզիչների գործուղումների համար։

Համայկական խաղերին մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այս պահի տվյալներով, ամենամեծ պատվիրակությունը կժամանի Ռուսաստանի Դաշնությունից՝ 18 քաղաքից շուրջ 430 մասնակից, Թուրքիայից՝ 5 քաղաքից 374 մասնակից, Վրաստանից՝ 7 քաղաքից 301 մասնակից, 247 մասնակից 10 քաղաքից կժամանի ԱՄՆ-ից, 180 մասնակից էլ հայտագրվել է Ֆրանսիայից, պատվիրակություններ կլինեն Արգենտինայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից։

Հայաստանի մասնակիցների հետ ընդհանուր, մինչ այժմ գրանցված, մարզիկների թիվը հասնում է 5500-ի։

Հայտերի ընդունումից հետո տեղի կունենա վիճակահանություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով