Արտաքին 3 տարի առաջ - 19:30 01-07-2023

Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունների պատճառով Մակրոնը հետաձգել է իր այցը Գերմանիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում տեղի ունեցող անկարգությունների պատճառով ետաձգել է պետական այցը Գերմանիա։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, Մակրոնի այցը պիտի կայանար այս կիրակի, ինչի մասին հայտնել էին պաշտոնական Փարիզը և Բեռլինը։

Հաղորդվում է, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ և տեղեկացրել նրան ստեղծված իրավիճակի մասին։ «Նախագահ Մակրոնը խնդրել է հետաձգել նախատեսված պետական այցը Գերմանիա»,- նշել է Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։

Այս պահի դրությամբ Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասել է 1300-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան