Արտաքին 3 տարի առաջ - 14:15 01-07-2023

Պրիգոժինի խռովությունից հետո Շոյգուի մերձավորների շրջանում ստուգումներ են իրականացվել

Ռուսաստանում Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության կողմից բարձրացված խռովությունից հետո այս երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մերձավոր գործընկերների շրջանում ստուգումներ են իրականացվել։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով թեմային ծանոթ իր աղբյուրներին։

Լրատվամիջոցը չի հայտնում, թե կոնկրետ ովքեր են իրականացրել ստուգումները, դրանք ինչպես են իրականացվել, և կոնկրետ ում վրա են անդրադարձել։ Տեղեկության համաձայն՝ ստուգումների մասին հրապարակային հաստատում չի եղել։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել բրիտանական լրատվամիջոցի տեղեկությունը՝ Շոյգուի շրջապատում ստուգումների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ արևմտյան պաշտոնյաները Ռուսաստանում այնպիսի վերադասավորումներ չեն ակնկալում, որոնք կվտանգեն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի դիրքերը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պուտինը հատկապես դժկամությամբ է հեռացնում ճնշումների ներքո գտնվող իր երկարամյա կողմնակիցներին:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում