Ներքին 3 տարի առաջ - 18:37 30-06-2023

Պատերազմից անմիջապես հետո ի՞նչ գործ ուներ ՀՀ ԳՇ պետը Մոսկվայում․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ Գաբրիելյանով Արամի, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո վերջինս Մոսկվայում հանդիպել է Գասպարյան Օնիկին և ասել, որ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց և իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը։ Գասպարյան Օնիկը պատասխանել է՝ «թող Մոսկվան ուղիղ հրահանգ տա, և ես զորքը կհանեմ»։

Նախ՝ պատերազմից անմիջապես հետո, ի՞նչ գործ ուներ ՀՀ ԳՇ պետը Մոսկվայում: Սակայն, էականը դա չէ:

Եթե Գաբրիելյանով Արամը ճիշտ է ասում, ապա ստացվում է, որ Գասպարյան Օնիկը տեղյակ էր «Մոսկվայի լուրջ մարդկանց» մտադրություններից և ընդամենն «ուղիղ», այլ ոչ՝ միջնորդավորված «հրահանգի» էր սպասում: Ավելին՝ ըստ խոսակցության շարադրանքի, տպավորություն է ստեղծվում, որ Գասպարյան Օնիկը ոչ միայն լավ գիտի, թե ինչ է նշանակում «Մոսկվայից ուղիղ հրահանգ», այլև անձամբ ճանաչում է «հրահանգ» տվողին և բազմիցս կատարել է վերջինիս «հրահանգները»:

Եվ, ո՞վ ասաց, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը պայմանավորված չէ այդ նույն «լուրջ մարդկանց» «հրահանգով»:

Վստահ եմ՝ բանակի գեներալիտետից միայն Գասպարյան Օնիկը չէ, որ մշտապես «սպասում է» «Մոսկվայի լուրջ մարդկանց» «հրահանգների»:

Այս ամենից հետո, ինչպե՞ս կարելի է հարգել կամ լուրջ վերաբերվել բանակի ղեկավարությանը, գեներալիտետին:

Ինչպե՞ս կարելի է այլ պետության «լուրջ մարդկանցից» «հրահանգ» սպասողի ղեկավարած կառույցն «Ազգային բանակ» անվանել:

Ամեն դեպքում, շնորհակալություն Գաբրիելյանով Արամին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում