Ներքին 3 տարի առաջ - 22:44 29-06-2023

Գյումրիում մոտ մեկ ամիս է՝ շների ստերջացում է իրականացվում, բայց դրանից թափառող շների թիվը չի նվազում

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մի քիչ չափազանցնում է, որ շներին դեմքով գիտի, որովհետև Գյումրիում թափառող շները այնքան շատ են, որ ոչ մի ստերջացում չի կարող նվազեցնել թափառող շների թիվը։

Մոտ մեկ ամիս է՝ ինտենսիվ կերպով Գյումրիում ստերջացնում են շներին, մրցույթը շահել է Արսեն Սումբուլյան ԱՁ-ն և այս պահին քաղաքի տարբեր հատվածներում իրականացնում են շների ստերջացման աշխատանքները, բայց շների հարձակման ահազանգերի պակաս չկա։



Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Արտավազդ Ոսկանյանի փոխանցմամբ՝ ստերջացումը կատարվում է փուլ-փուլ, առաջնահերթությունը տրվում է այն հատվածներին, որտեղ ամենաշատն են թափառող շները։ Ըստ Ոսկանյանի՝ հիմա ստերջացման պրոցեսի երկրորդ փուլն է, և այս տարի 1100 շան ստերջացումով կավարտվի պրոցեսը։ Այս փուլում մեկ շան համար վճարվել է 25.500 է դրամ։

Թափառող շների ստերջացման ծրագիրը մնում է վնասազերծման, շների հարձակումներից պաշտպանվելու թեև անարդյունավետ, բայց միակ տարբերակը։ Վերահսկել շների քանակը հնարավոր չէ, բայց կոմունալ ծառայության պատասխանատուն ասում է, թե գործընթացն անձամբ է վերահսկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով