Ներքին 3 տարի առաջ - 21:44 29-06-2023

Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին հանձնվեց ամերիկահայ անվանի բժիշկ Վարդգես Նաջարյանի մասունքը

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին է հանձնվել ամերիկահայ անվանի բժիշկ, բարերար Վարդգես Նաջարյանի մասունքը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Անուրանալի է մեծ բժշկի ավանդը հայ բժշկագիտության, մասնավորապես` օրթոպեդիայի զարգացման գործում: Նա միշտ Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է եղել: Անձամբ է կազմակերպել Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների բուժումն ու պրոթեզավորումը ԱՄՆ-ում: Արցախյան պատերազմի ժամանակ բուժօգնություն է ցուցաբերել հենց մարտադաշտում ու խրամատներում:

Անվանի բժիշկը հիմնել և կահավորել է Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը, ինչպես նաև ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում հիմնադրել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի մասնագիտացված վիրաբուժական բաժանմունքը:

Նա տիկնոջ` բժշկուհի Մերի Նաջարյանի հետ Երևանում ստեղծել է առաջին «արթրոսկոպիկ վիրաբուժության համակարգը»:
Զորակցությունս եմ հայտնում բժիշկ Նաջարյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»,- գրել է Առողջապահության նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան