Արտաքին 3 տարի առաջ - 20:00 29-06-2023

Վաշինգտոնը «Վագներ»-ի խռովության ֆոնին անհրաժեշտ չի համարել Պուտինի և Բայդենի զրույցը

Սպիտակ տունը Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից բարձրացված զինված ապստամբության ֆոնին անհրաժեշտ չի համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացնում է Politico-ն։

Հաղորդվում է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ կապվել է սովորական դիվանագիտական խողովակներով՝ տեղեկացնելով, որ Սպիտակ տունը իրավիճակը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի ներքին գործ և ԱՄՆ-ն մտադիր չէ վերանայել իր զորքերի կամ ՆԱՏՕ ստորաբաժանումների դիրքերը։

Eurasia Group քոնսալթինգային ընկերության ղեկավար Յան Բրեմերը հայտնել է, որ արվել է հնարավոր ամեն բան, որպեսզի Ռուսաստանը դրանում ամերիկյան հետք չտեսնի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար շահեկան էր Մոսկվային հասցնել, որ իր նպատակը Ուկրաինային աջակցելն է, ոչ թե իշխանափոխությունը կամ Ռուսաստանի ոչնչացումը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հաստատել է, որ Վաշինգտոնն ունի Մոսկվայի հետ կապի խողովակներ, որոնք սովորաբար օգտագործվում են կարեւոր տեղեկությունների փոխանցման համար։ Նա նշել է, որ պետդեպարտամենտը կոչ է արել Ռուսաստանի տարածքում գործող ԱՄՆ դիվանագիտական կորպուսին չհեռանալ իրենց նստավայրերից, ինչը, նրա խոսքով, զուտ զգուշության միջոց է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»