Ներքին 3 տարի առաջ - 20:16 29-06-2023

«Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»․ ՀՀԿ-ն լուռ ակցիա է իրականացրել

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդները, որոնց թվում է եղել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» խորագրով ակցիա են իրականացրել։

ՀՀԿ կենտորոնական գրասենյակից նախ նրանք երթով շարժվել են կառավարության շենքի դիմաց՝ կրելով Աշոտյանի նկարով շապիկներ ու պաստառներ։

«Մեր ակցիան կրում է լուռ բնույթ։ Լուռ ակցիա ենք իրակացնում»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները փորձում են ընդդիմադիրներին լռեցնել։

«Մենք այստեղ ենք ասելու, որ չենք լռելու»,- ասաց նա և միացրեց Աշոտյանի ելույթներից հատվածներ։

Արմեն Աշոտյանը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, կալանավորված է կոռուպցիոն գործով։ Նրա կողմնակիցները սա որակում են «քաղաքական հետապնդում»։

ՀՀԿ-ականներն այնուհետև անցել են Երևանի փողոցներով՝ վանակարկելով «Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» և այլն։ Բացի այդ, երթի ընթացքում կրկին միացրել էին Աշոտյանի ելույթներից հատվածներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով