Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 18:40 29-06-2023

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար. «Մենք շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած ուղին և սպորտում ունեցած նրանց հաջողությունները: Կարծում եմ՝ միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք և իդեալական կլինի, եթե պահպանվի կապը, տեղի ունենան փորձի փոխանակումներ, որոնք կօգնեն մեր երկրում բասկետբոլի զարգացմանը»։

Էլեն Բունիաթյանն ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է աջակցելու ինչով կարող է:

Էլեն Բունիաթյանը 1985-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Հատիս» կանանց թիմի կազմում: Եղել է ԽՍՀՄ-ի կազմում երիտասարդական աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն: Այժմ Ղազախստանի «Ակտոբե» բասկետբոլի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչն է, միակ կին մարզիչը աշխարհում, որը մարզում է տղամարդկանց թիմը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան