Ներքին 3 տարի առաջ - 15:07 29-06-2023

Ամոթ է՝ գիշերը գնալու ես տուն, քնես․ փառք Աստծո, ես հանգիստ քնում եմ․ վիճաբանություն Ծառուկյանի և դատախազի միջև․ Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի և հանրային մեղադրողի միջև։

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց․ «Պարոն դատավոր, ես էլ եմ ուզում մի բան ասել, եթե կարելի է։ Շատ ուշադիր լսել եմ դատախազի ասածը, ապացույցները։ Ես ուղղակի ամաչում եմ, որ էսքան քննություն կատարեցին, 120 հատ քննիչ, 1000-2000 հոգու քննելով, տանել-փակելով, որին երկու ամիս, որին մեկ ամիս։

Եթե հարգելի դատախազը մի օրինակ բերի, որ որևէ մեկը, որին թեկուզ ձերբակալել են, ասած լինի, որ Ծառուկյանը գումար է տվել, կաշառք է տվել, ես համաձայն եմ իր ասածի հետ։

Ամոթ է, եղբա′յր հազար երկու քննել, ձերբակալել, փակել են մեկ-երկու ամսով, չգիտեմ՝ ինչեր են արել, բայց որևէ մեկը որ ասի, Ծառուկյանը ինձ գումար է տվել, կաշառք տանեմ տամ, չի եղել, ամոթ է։ Հասկանալի է՝ քաղաքական իրավիճակ է եղել, Ծառուկյանը հայտարարություն է արել հունիսի 5-ի հետ կապված։ Նորից եմ ասում՝ մարդիկ այս երկրում ապրում են, ընտանիք ունեն։ Հունիսի 5-ին ասել եմ՝ ինչ է լինելու մեր ճակատագիրը»։

Դատավորը, դիմելով Գագիկ Ծառուկյանին, ասաց՝ զուսպ։ Նա էլ հարցրեց․ «Ես ավելորդ բա՞ն եմ ասել։ Ծառուկյանն ի՞նչ է՝ սխա՞լ է ասել, ո՞ւմ է փող տվել։ Հարգելի դատախազը, եթե մի փաստ ունենա․․․ գիշերը գնալու ես տուն, քնես»։

Հանրային մեղադրողը ողջախոհության և համապատասխան վարքագծի կոչ արեց մեղադրյալին՝ Գագիկ Ծառուկյանին ու հայտարարեց․ «Ո՞ւմ համար եք ասում՝ ամոթ է։ Կամ, որ ներկայացնում եք, թե գնալու եք, քնեք։ Դուք գնացեք, հանգիստ գնեք, փառք Աստծո, ես շատ հանգիստ քնում եմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»