Արտաքին 3 տարի առաջ - 20:30 28-06-2023

Ուկրաինայի հաղթանակը ՆԱՏՕ-ին արագ անդամակցելու պայմաններից մեկն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը երկրին Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավորինս արագ ընդունելու պայմաններից մեկն է։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի դռները միշտ բաց են» Ուկրաինայի համար։

«Այժմ ամենահրատապ խնդիրն այն է, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան պետություն։ Հիմնական ուշադրությունը պետք է դրվի Ուկրաինայի հաղթանակի ապահովման վրա, որովհետև եթե նախագահ Պուտինը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին) հաղթի այս պատերազմում, միանալն այլևս իմաստ չի ունենա։ Եվ դա նախապայման է Ուկրաինայի անդամակցության շուրջ քննարկման համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին։ Միևնույն ժամանակ, Զելենսկին խոստովանել էր, որ Կիևը անդամակցություն չի ստանա մինչև պատերազմի ավարտը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան