Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:42 28-06-2023

Բաքուն Հայաստանից պահանջում է «դուրս բերել զորքը Ադրբեջանի տարածքից»

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդամենը պատասխանել է ռազմական սադրանքին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։

Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, պնդել է՝ «Հայաստանը պետք է ամբողջովին դուրս բերի զորքը Ադրբեջանի տարածքից»։

«Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու փոխարեն Հայաստանը պետք է իր պարտավորությունները կատարի և հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։

Փաշինյանն ավելի վաղ Թվիթերում գրառում էր կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել:

«Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - գրել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան