Ներքին 3 տարի առաջ - 22:09 27-06-2023

Շիրակի մարզում այսօրվանից մեկնարկել է ամառային զորակոչը

Այս տարի բանակ զորակոչվելու հերթը 2005 թվականին ծնված և 18 տարին լրացած տղաներինն է, նրանց հետ նաև ծառայության կմեկնեն մինչ այժմ տարբեր պատճառներով տարկետում ստացածները։

Գյումրիում այսօր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայան ճանապարհեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակից։ Ծնողների, հարազատների ու ընկերների հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին։ Մեկը եղբորն է ճանապարհում, մյուսը՝ որդուն ու թոռանը։ Մաղթանքը մեկն է՝ խաղաղություն և անփորձանք ծառայություն։

Նորակոչիկների մի մասի համար բժշկական հետազոտությունը դեռ չէր ավարտվել, իսկ մյուսները, ովքեր արդեն ավարտել էին բուժզննությունը, վերջին րոպեներ էին վայելում ընտանիքի անդամների ու հարազատների հետ, մեկնումից առաջ պարտադիր լուսանկարվում էին։

Գյումրեցի նորակոչիկներին հարազատները ծափահարություններով ճանապարհեցին զինվորական կենտրոնական հավաքակայան։ Վաղը տղաները կմասնակցեն վիճակահանությանը, կորոշվի նրանց ծառայության վայրը, կստանան զինվորական համազգեստն ու առաջիկա երկու տարիները կնվիրեն հայրենիքի պաշտպանությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով