Արտաքին 3 տարի առաջ - 21:15 27-06-2023

Ռուսական կառավարական հատուկ ինքնաթիռը ռուս դիվանագետներին դուրս է բերել ԱՄՆ-ից․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կառավարական հատուկ ինքնաթիռը ռուս դիվանագետներին դուրս է բերել ԱՄՆ-ից։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան գրել է իր տելեգրամյան ալիքում։

Զախարովան ընդգծել է, որ խոսքը ոչ թե արտաքսման, այլ աշխատանքում սահմանափակումների մասին է։

«Մի շարք տեղեկատվական ռեսուրսների մտահոգել է ռուսական ինքնաթիռը։ Ոչ մի սենսացիա։ Այն ժամանել է ԱՄՆ՝ ռուս դիվանագետներին դուրս բերելու համար։ Խոսքը ոչ թե արտաքսման, այլ աշխատանքում սահմանափակումների մասին է, որոնք ստեղծել է Վաշինգտոնը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում