Ներքին 3 տարի առաջ - 20:49 27-06-2023

ՀՀ ՄԻՊ-ն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ թե՛ Հայաստանը, և թե՛ ամբողջ աշխարհն ապրում են մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետևողական և ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Պաշտպանը հատուկ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքներին՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ սահմանամերձ շրջաններում խախտվում են կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության, ազատ տեղաշարժի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքներ։

Կողմերը քննարկել են նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում մարդու հիմնարար իրավունքների շարունակական խախտումների համար:

Իր հերթին Ֆաբիո Վազ Պիտալուգան բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Անահիտ Մանասյանի կողմից իրականացվող աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ և կառուցողական համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում