Ներքին 3 տարի առաջ - 22:10 26-06-2023

Ճամբարակ-Վարդենիս ավտոճանա­պարհին հրդեհի բռնկմամբ ավտովթար է տեղի ունեցել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բռնկվել է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55-րդ կմ-ին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 5 մետր) և բռնկվել․ վարորդը և ուղևոր Դ․ Կ․-ն (ծնված 1992 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վարդենիսի բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։36-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան