Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 19:44 26-06-2023

ՀՀ քաղաքացին փորձել է մաքսանենգությամբ ոսկի անցկացնել Վրաստան


Հայաստանի քաղաքացին փորձել է մաքսանենգությամբ ոսկի անցկացնել Վրաստան, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը։

Վրաստան չհայտարարագրված ոսկի անցկացնելու փորձերը կանխվել են «Սադախլո» և «Սարպի» անցակետերում։

Մաքսանենգ ոսկին՝ 406,8 գրամ քաշով, մաքսավորները գտել են Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների ուղեբեռը ստուգելիս։

Մաքսանենգությունը գնահատվում է 1,5 հազար դոլար։

Հայաստանի՝ օրենքը խախտած քաղաքացու գործի նյութերն ուղարկվել են երկրի ֆինանսների նախարարության Քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար, իսկ ՌԴ քաղաքացուն պարտավորեցրել են վճարել 2,3 հազար դոլարի տուգանք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան