Արտաքին 3 տարի առաջ - 13:30 26-06-2023

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակը և հեռանկարները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աբդոլլահիանը և Բայրամովը քննարկել են Իրանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակը և հեռանկարները։ Կողմերն ընդգծել են նաև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային նախագծերում երկու երկրների միջև բանակցությունների և փոխադարձ շփումների կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են նաև երկկողմ օրակարգի չլուծված հարցերի և դրանց լուծումների շուրջ բանակցությունների շարունակման կարևորությունը։

Բացի այդ երկու երկրների գլխավոր դիվանագետները մտքեր են փոխանակել նաև մի շարք տարածաշրջանային և բազմակողմ հարցերի շուրջ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»