Ներքին 3 տարի առաջ - 14:11 26-06-2023

Թաղապետարանների վարչական ղեկավարների ուղիղ պարտականությունն է մեզ տարածք տրամադրելը․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի բարեկամներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այսօրվ մամլո ասուլիսը, որտեղ մենք հանգամանալից ներկայացրեցինք, թե ինչպես Երևանի քաղաքապետարանում իշխանությունը յուրացրած խմբակը փորձել խոչընդոտել «Հայաքվե»-ի ստորագրահավաքին, և հրահանգել Երևանի վարչական շրջանների թաղապետարններին՝ տարբեր պատրվակներով հրաժարվել տարածք տրամադրել «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամներին՝ ստորագրահավաք իրականացնելու համար, թեև դա Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի ուղիղ պահանջն է։

Մեր ասուլիսից հետո Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը արձագանքել է դրան, և հայտարարել, որ մենք թյուրիմացության մեջ ենք, պարզապես թաղապետարանների փոխարեն ուղիղ քաղաքապետարանին պետք է դիմեինք։ Այս կապակցությամբ ցանկանում եմ ասել հետևյալը՝

ա) օրենքի հստակ պահանջ է, որ թաղապետարանների վարչական ղեկավարների ուղիղ պարտականությունն է մեզ տարածք տրամադրելը, այնպես որ դիմել ենք ճիշտ հասցեով, և բոլոր այն թաղապետարանները, ովքեր մեզ մերժել են, վերահասցեագրել են Երևանի քաղաքապետարանին, կամ ընդհանրապես չեն պատասխանել, խատել են օրենքը, և դրա համար պատասխան են տալու։

բ) չնայած դրան, և հաշվի առնելով, որ տարբեր վարչական ղեկավարներ փորձելու են հարցը իրար վրա գցել, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, պաշտոնապես դիմել ենք զուգահեռ նաև Երևանի քաղաքապետարանին։ Այնպես որ, պարոնայք, սպասում ենք օրենքով նախատեսված տարածքների անհապաղ տրամադրմանը, մեր ժողովրդի սահմանադրական իրավունքը վերականգնելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան