Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:14 26-06-2023

Էսօր ինչի՞ նիստից 15 րոպե ուշ էկաք, բա՞ն կար նիստի սկզբին, որին փորձեցիք չմիանալ. Ալեքսանյան

Ինչու՞ այսօր նիստից 15 րոպե ուշ եկաք, բան կար նիստի սկզբում, որին փորձեցիք չմասնակցել։

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդդիմությանը նման հարց է ուղղել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ այսօրվա նիստը սկսվել էր Վիգեն Խաչատրյանի հիշատակը հարգելով, այդ ժամանակ ընդդիմությունը դահլիճում չէր։

Վահագն Ալեքսանյանը նաև ասել է, որ առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխությունների առաջամարտիկը լինելով հանդերձ, ինչ-որ նոր թեզեր է առաջ քաշում:

«Դրա վառ օրինակը այս օրերին հանդիսանում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքերը բոլկոտելը, կամ ավելի մարդկային լեզվով ասած ընդդիմության գլխապատառ փախուստը:

Սա լրիվ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ օրինակ ընդդիմությունը չեկավ լսելու օրինակ, որ 2008-2018թթ Հայաստանը գնել է ընդամենը 345 միլիարդ դրամի զենք, իսկ 2018-2020թթ Հայաստանը գնել է 609 միլիարդ դրամի զենք: Ինչ է սա, եթե ոչ հայրենավաճառության մասին փաստական ապացույց»,- ասել է նա:

Վահագն Ալեքսանյանը ընդդիմության անդամներին հորդորել է ներկայանալ վաղվա 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի հարց ու պատասխանին և տալ իրենց հուզող հարցերը, դիմումներն ու բողոքները:

«Բայց դուք չեք գա և չեք տա ձեր հարցերը, որովհետև չկա մի բան, որ դուք կարող եք արտաբերել, որպես մեղադրանք, ու դա չունենա հստակ ու ռացիոնալ պատասխան: Այս պատճառով էլ գլխապատառ փախուստի մեջ եք»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»