Ավելին 3 տարի առաջ - 19:08 25-06-2023

Քորթնի Քարդաշյանը յուրահատուկ ձևով հայտնել է 4-րդ երեխայի սեռը

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, և Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը երեխայի են սպասում։ Նրանք ամուսնացել են 2022 թվականի գարնանը։

Քորթնի Քարդաշյանն ամուսնուն՝ Թրևիս Բարքերին, ընտանիքում մոտալուտ համալրման մասին տեղեկացնելու օրիգինալ միջոց է ընտրել։ Քարդաշյանը համերգին եկել էր պաստառով, որի վրա գրված էր. «Թրևիս, ես հղի եմ»:



Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քորթնի Քրադաշյանն ու ամուսինը՝ Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը, բացահայտել են առաջին համատեղ երեխայի սեռը:

44-ամյա Քարդաշյանը ինստագրամյան իր էջում ժամեր առաջ հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Քորթնի Քրադաշյանն ու ամուսինը բացահայտել առաջին համատեղ երեխայի սեռը:

Քորթնի Քրադաշյանը նստել է սիրելիի ծնկներին, վերջինս նվագում է ներկաների առջև: Այն պահին երբ երաժիշտը վերջին հարվածներն է արել թմբուկին, երկնքում երևացել են կապույտ գույնի կոնֆետիները, ինչը նշանակում է, որ զույգը տղա է ունենալու:

Քորթնի Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, ակնհայտորեն չէր համբերում իմանալու՝ աղջիկ, թե տղա թոռ է ունենալու:

«Եկեք սկսենք երեկույթը, մենք բոլորս հուզված ենք», - բղավել է նա:

Նշենք, որ Քորթնի Քարդաշյանը երկու որդի և մեկ դուստր ունի գործարար Սքոթ Դիսիկից։ Նրանք միասին են եղել 2006-2015 թվականներին: Բարքերն իր հերթին երկու երեխա ունի նախկին կնոջից՝ մոդել և դերասանուհի Շաննա Մուկլերից:

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան