Ներքին 3 տարի առաջ - 23:42 24-06-2023

Լրագրողներին չի կարելի, իսկ նիկոլականներին կարելի է․ Աննա Հակոբյանի կանոնները

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր գաղտնի այցով Գյումրիում էր, և նրա հրահանգով թիկնապահները լրագրողներին արգելեցին տեսալուսանկարահանել մշակութային միջոցառումը:

Դրանից բացի՝ միջոցառման ընթացքում բազմաթիվ անգամ հնչեց պահանջ, որ վարչապետի կնոջ այցի մասին տեղեկատվություն չհրապարակվի, թեև միջոցառումը բաց էր։

Աննա Հակոբյանի հարմարավետ ընկերակցությունն ապահովում էր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն իր տեղակալի հետ։

Աննա Հակոբյանին ուղեկցում էին նաև արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ։

Oragir.News-ին փոխանցեցին մի լուսանկար, որն արվել է այսօր՝ Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի կազմակերպած միջոցառումից հետո։

Լուսանկարում Աննա Հակոբյանն է՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և գյումրեցի մի քանի նիկոլականների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով