Արտաքին 3 տարի առաջ - 20:30 24-06-2023

Լիպեցկի նահանգի մուտքերը երկու ուղղությամբ փակվել են

Ռուսաստանի Դաշնության Լիպեցկ նահանգի մուտքը փակվել է՝ Չեպլիգինի և Լեբեդյանի ուղղություններով։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Լիպեցկ քաղաք» տելեգրամյան ալիքին։

«Լիպեցկի նահանգի քաղաքացիների անվտանգության և իրավակարգի պահպանման նպատակով տարածաշրջանի օպերատիվ շտաբը խնդրում է բնակիչներին առանց խիստ անհրաժեշտության չլքել իրենց տները և ձեռնպահ մնալ անձնական կամ հանրային տրանսպորտով ուղևորություններից։ Իրավիճակը վերահսկողության տակ է, սակայն ըմբռնում է պահանջում շրջանի յուրաքանչյուր բնակչի կողմից»,- ասվում է հրապարակման մեջ։

Տելեգրամյան մեկ այլ՝ Shot ալիքի փոխանցմամբ՝ Լիպեցկի շրջանում փորում են մայրուղիները՝ «Վագներ»-ի շարասյուների շարժումը կանգնեցնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան