Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:47 24-06-2023

Բաքուն պատրաստ է ապահովել հայերի անցումը Բերձորի միջանցքով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 24-ին հանդիպել է Արբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։

Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ստեփանակերտում։

Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը անօրինականորեն տեղադրված Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժական նպատակների և անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։

Նա ավելացրել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում