Արտաքին 3 տարի առաջ - 16:00 24-06-2023

Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբի մոտ կրակոցներ են եղել. ԶԼՄ-ներ

Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որը շրջափակել են «Վագներ» խմբավորման մարտիկները, ուժեղ պայթյուն է լսվել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալության թղթակիցը։

Հաղորդվում է, որ պայթյունը լսվել է Բուդենովսկիի պողոտայի եւ Պուշկինսկայա փողոցի խաչմերուկում, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Չի բացառվում, որ ձայնը եղել է պայթուցիկ փաթեթից։

Ականատեսների խոսքով՝ ավտոմատներից մի քանի կրակոց է արձակվել, ինչից հետո բնակիչները սկսեցին ցրվել։

Նշենք, որ «Վագներ»-ի մարտիկները Դոնի Ռոստովում գրավել ե Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում շրջում են զինված մարդկանց խմբերը, մուտքերի ու ելքերի մոտ տեղադրվել են անցակետեր։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների համատեքստում, թե իբր ՌԴ ԶՈՒ-ն «Վագներ»-ի ճամբարներ ենթարկել է հրթիռային հարձակումների և ռմբակոծությունների։ Սա հերքել է և ՌԴ ՊՆ-ն և Ազգային անվտանգության ծառայությունը։ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում