Մամուլ 3 տարի առաջ - 08:53 24-06-2023

Աննա Վարդապետյանը ոչ միայն նվերներ ստանալ է սիրում, այլեւ՝ նվիրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար անցնող շաբաթը նվերներով լեցուն էր, նախ՝ փաստաբանների կողմից հեռուստացույց նվեր ստացավ, ապա Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կողմից՝ 9 համակարգիչ, թուղթ մանրացնելու սարք եւ այլն։

Բայց Աննա Վարդապետյանը միայն նվերներ ստանալ չէ, որ սիրում է, նաեւ նվերներ տալ է սիրում։ Զորօրինակ՝ դատախազությունը 429 հազար դրամի հուշանվեր կոնյակներ ու գինիներ է գնել, մասնավորապես՝ 249 հազար դրամի 20 շիշ «Ախթամար» կոնյակ՝ 0.5 լ, հուշանվեր տուփով, 5 շիշ New Ararat 5 կոնյակ, ընդհանուր՝ 84 հազար դրամի, եւ 96 հազար դրամի New Karas գինի՝ ընդհանուր 20 շիշ։ Դատախազությունը հունիս ամսվա ընթացքում ընդհանուր 390 հազար դրամի ժամանցի ապահովման ծառայություններ է ձեռք բերել։ Այս բոլոր գնումները մեկ անձից գնման ընթացակարգով են կատարվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ